Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան | factor.am

Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան | factor.am

factor.am Ինչպես և կանխատեսվել էր, այսօր ողջ օրվա ընթացքում Հայաստանը գտնվում էր Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Շրջանների մեծ մասում անձրևներ էին, նվազել է նաև օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ մոտ 6 աստիճանով, բայց հունիսի 28-ից սկսած՝ այդ ցիկլոնը գրեթե ամբողջությամբ դուրս կգա մեր տարածաշրջանից՝ իր տեղը զիջելով հարավ-արևմուտքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներին։

Այսպիսով, հունիսի 28-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, և արդեն հուլիսի 2-ին Հայաստանի տաք գոտիներում՝ դրանք են Սյունիքի հովիտները, Արարատյան դաշտը, Երևանը, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի»,-ասաց նա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն