azatutyun.am Ռուս-ուկրաինական սահմանի երկու կողմում էլ անօդաչու թռչող սարքերը և հրետանին խաղաղ բնակիչների մահվան պատճառ են դարձել, գրում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Ռուսական սահմանամերձ Բրյանսկի գյուղերից մեկում ուկրաինական ԱԹՍ հարվածի հետևանքով ավտոմեքենայում գտնվող երկու մարդ է զոհվել, հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Յեգոր Կովալչուկը։
Դոնեցկի շրջանի՝ Մոսկվայի կողմից նշանակված ղեկավար Դենիս Պուշիլինի հաղորդմամբ՝ Ուկրաինայի դրոնային հարձակումներից երկու մարդ է մահացել։
Իսկ Ուկրաինայի հարավարևելյան Դնիպրոպետրովսկի շրջանի ղեկավար Ալեքսանդր Գանժայի խոսքով՝ ռուսական ավելի քան 40 ԱԹՍ հարվածից և հրետակոծությունից հետո մեկ մարդ է մահացել, ևս մեկը՝ վիրավորվել։