l-0x134wh-1600x932z-0-4913-2

Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Խաք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի («Արարատյան» ապրանքանիշ) արտադրամասում (Արարատի մարզ, գյուղ Քաղցրաշեն) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝

– արտադրական շինության նախագծումը, կառուցվածքը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,

– հատակների մակերևույթները, պատերը, առաստաղները չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

– արտադրական շինության դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

– թափոնները չեն տեղադրվել բացառապես այդ թափոնների և աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող տարողություններում։

ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն