Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի տնօրենին |lragir.am|

lragir.am: Նոյեմբերի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի տնօրեն Խորխե Էռնեկյանին: Զրուցակիցները քննարկել են ՀայՓոստի հավատարմագրային կառավարման հետ կապված հարցեր: Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը ՀայՓոստի ապագայի վերաբերյալ ու ընդգծել, որ բնակչությանը տրամադրվող ծառայությունները պետք է որակական նոր մակարդակի բարձրանան:

Խորխե Էռնեկյանը ասել է, որ կիսում են ՀայՓոստի զարգացման կառավարության տեսլականը: Զրուցակիցները անդրադարձել են թվայնացման գործընթացներում ՀայՓոստի դերին: Փոխվարչապետը նշել է, որ հաշվի առնելով կառույցի ունեցած բազմաճյուղ ենթակառուցվածքները հանրապետությունում, այն զգալի ներդրում է ունենալու հանրային ծառայությունների տրամադրման «մեկ պատուհան»-ի գործում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով