uh7dppt6vybzrwc30lzzt698sbxmxzuaxorlbpzs

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին

Համբուրգի կայունության համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտքաին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղան քննարկմանը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում անդրադարձ է կատարել Հայաստանում այս տարի կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողոովին՝ շեշտելով վերջինիս անկյունաքարային դերը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման և առաջին գլոբալ վերանայման, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանման, կայուն զարգացման և իրավունքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հարցում։

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների դեմ պայքարը՝ որպես կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրագործման առանցքային բաղադրիչ։

Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ խթանելու ներառական և արդյունքահեն քննարկումներ, որոնք միտված կլինեն միջազգային համագործակցության ամրապնդմանը և կենսաբազմազանության պաշտպանության գործում քրեական արդարադատության ինստիտուտների դերի ամրապնդմանը։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև COP17-ի շրջանակներում և դրան ընդառաջ Հայաստանի նախագահության նախաձեռնությամբ և միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվելիք միջոցառումները՝ ուղղված շրջակա միջավայրի և քրեական արդարադատության համայնքների միջև առավել սերտ համագործակցության խթանմանը։

Ամփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից ընտրված «Գործելով հանուն բնության» խորագիրը միայն կարգախոս չէ. այն գործողության կոչ է, որը պահանջում է քաղաքական կամք, արդյունավետ իրագործում և հավաքական պատասխանատվություն՝ համատեղ հանձնառությունները շոշափելի քայլերի վերածելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն