925694d8-5f1d-46c3-a219-41fa088282d0_w1023_r1

ISNA. «Փաշինյանը մասնակցելու է Խամենեիի հուղարկավորությանը» | azatutyun.am

azatutyun.am «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը»,- հաղորդում է Թեհրանում գործող ISNA լրատվական գործակալությունը։

Խամենեիի հուղարկավորությանը՝ Փաշինյանի մասնակցության մասին գործակալությանը տեղեկացրել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետի այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիի՝ անցած շաբաթավերջին Հայաստան կատարած այցի ընթացքում։

«Փուրմոհամադիի և Փաշինյանի հանդիպման ժամանակ Հայաստանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել մասնակցել հեղափոխության սպանված առաջնորդի հուղարկավորությանը»,- նշել է Շահվերդյանը։

Ալի Խամենեիի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները մեկնարկելու են հուլիսի 4-ին՝ շարունակվելով մինչև հուլիսի 9-ը։ Իրանական կողմի տեղեկություններով՝ դրան մասնակցելու են մի շարք հարևան պետությունների ղեկավարներ։ Հուղարկավորության շարքային մասնակիցների թիվն, ըստ պաշտոնական IRNA գործակալության, կարող է հասնել 35 միլիոնի։

Իրանական կողմի տեղեկություններով՝ դրան մասնակցելու են մի շարք հարևան պետությունների ղեկավարներ։ Հուղարկավորության շարքային մասնակիցների թիվն, ըստ պաշտոնական IRNA գործակալության, կարող է հասնել 35 միլիոնի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն