bagayi

Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին | factor.am

factor.am Չորեքշաբթի Իրան-Կատար բանակցություններում կքննարկվեն Թեհրանի և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրի իրականացման, ինչպես նաև սառեցված ակտիվների ապասառեցման հարցերը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, գրում է CNN-ը։

«Վաղը Դոհայում, հավանաբար, տեղի կունենա քննարկում կատարական կողմի հետ՝ փոխըմբռնման հուշագրի որոշ դրույթների իրականացման վերաբերյալ, այդ թվում՝ Իրանի սահմանափակված ակտիվների ազատման վերաբերյալ դրույթի»,- ասել է Բաղային՝ հավելելով, որ Իրանի բանակցային թիմն առաջիկա օրերին ամերիկյան պատվիրակության հետ հանդիպելու ծրագիր չունի։

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի բանագնացները՝ դեսպան Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, ժամանել են Դոհա՝ կատարցի միջնորդների հետ հանդիպելու, սակայն ընդգծել էր, որ Իրանի պաշտոնյաների հետ հանդիպում չի լինի։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն