l-9UkTUmihHJ-1

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ. երկու տեղակալ ազատվել է պաշտոնից

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ: Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի այլ որոշումներով ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Դանիել Դանիելյանը (մշակույթ) և Հասմիկ Ավագյանը (սպորտ):

Վիրաբյանը 2016-2018 թթ․ հանդիսացել է Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը, 2018 թ․ հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ, 2020 թ․ դեկտեմբերից Հանրային հեռուստաընկերության փոխտնօրենն ու գլխավոր պրոդյուսերն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն