734522228_1448971600600554_7101830536366608595_n

Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Ղազարյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Հագվի) իրականացված ստուգման ընթացքում պարզել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

արտադրական շինության կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի խաչաձևվող հոսքայնության հնարավորությունը,

պատերի մակերևույթների որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, առկա են եղել անցքեր,

առաստաղի որոշ հատվածներ ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

բացվող ներքին պատուհանը չի ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանց,

որոշ սարքավորումներ, գործիքներ, պարագաներ չեն պահվել բարվոք վիճակում, ենթարկված են եղել քայքայամաշման (կորոզիայի)։

Իրականացված ստուգման ընթացքում պարզվել է նաև, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք, մասնավորապես՝ փորձաքննության ներկայացված «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել իրավական ակտերով սահմանված նորմերին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն