IMG_4848

«Եթե ցանկանում ես հաղթել ընտրություններում, ապա պետք է անես այն բոլոր քայլերը, որոնք արգելված են Ընտրական օրենսգրքով». Լիպարիտ Դրմեյան | hetq.am

hetq.am «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը  Սահմանադրական դատարանում հանդես եկավ եզրափակիչ խոսքով: Նա անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծախսերին: Նշեց, որ իշխող կուսակցությունն ամբողջությամբ չի հայտարարագրել ծախսերը, հակառակ դեպքում այն գերազանցելու էր օրենքով նախատեսված առավելագույն չափը և ունենալու էր իրավական հետևանքներ:

Ըստ Լիպարիտ Դրմեյանի՝ եթե ամեն ինչ հայտարարագրվեր, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա պետք է Վարչական դատարանը ՔՊ-ի գրանցումն անվավեր ճանաչեր: Մինչդեռ պատշաճ հսկողություն չի իրականացվել:

Լ. Դրմեյանն անդրադարձավ նաև «սրտիկով» կապույտ ավտոմեքենաներին: Դրանք սահմանված նորմերին հակասող կանոններով են կահավորվել: Պարեկային ծառայությունը կանխելու փոխարեն ուղեկցել է նրանց: Գրությամբ մայիսի 13-ին դիմել են Ներքին գործերի նախարարություն, որպեսզի հասկանան, թե արդյոք այդ ավտոմեքենաների կահավորման համար պատասխանատվության միջոց կիրառվե՞լ է: Բավականին ուշ՝ հունիսի 5-ին, ստացել են գրավոր պատասխան, ըստ որի՝ պահանջվող տեղեկատվությունը անձնական տեղեկատվություն է, հետևաբար չի տրամադրվել:

«Միասնության թևերի» ներկայացուցիչն անդրադարձավ նաև քաղաքական խոսույթին: Առանձնացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն չկազմի խորհրդարանում, ապա 2026թ. սեպտեմբերին պատերազմ է լինելու:  Լիպարիտ Դրմեյանի փոխանցմամբ՝ սա չէր կարող ազդեցություն չունենալ ընտրությունների և դրա արդյունքների վրա:

«2026թ. հունիսի 7-ի ընտրությունները չեն անցել հավասարության և ազատության պայմաններում: Այդ երկու սկզբունքները խախտվել են պարբերաբար և համակարգված ձևով: Մեզ համար պարզ է դարձել մեկ բան. եթե ցանկանում ես հաղթել ընտրություններում, ապա պետք է անես այն բոլոր քայլերը, որոնք արգելված են Ընտրական օրենսգրքով»,-ասում է Լ. Դրմեյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն