01KTK4W7N3VD5R1ADX8GGMFES2-large

Անձամբ հակված չեմ որոշումը բողոքարկել, բայց չեմ բացառում որ բողոքարկենք՝ Եվրոպական դատարան հասնելու համար․ Ալեքսանդր Կոչուբաև | iravaban.net

iravaban.net Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, մեկնաբանելով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի հրապարակած մեղադրական վերդիկտը, հայտարարեց, որ այն իր համար անակնկալ չէր։

Հիշեցնենք, որ Դատարանը փաստաբանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու համար։

Նրա խոսքով՝ դեռևս այն ժամանակ, երբ Ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից ձերբակալվել և հետագայում կալանավորվել էր, հասկացել էր, որ գործն ավարտվելու է մեղադրական դատավճռով։ Միաժամանակ նա նշեց, որ դատավճիռը, իր գնահատմամբ, մտահոգիչ է Հայաստանի համար՝ այն կապելով խոսքի ազատության, կարծիքի ազատ արտահայտման և դավանանքի ազատության իրավունքների հետ։

Կոչուբաևը կրկնեց իր դիրքորոշումը, որ քրեական հետապնդումը կապված է եղել Հայ առաքելական եկեղեցու և եկեղեցականների շահերը պաշտպանելու իր գործունեության հետ՝ ընդգծելով, որ դատավճիռն իր համոզմունքները չի փոխելու։

Անդրադառնալով հետագա քայլերին՝ նա հայտնեց, որ փաստաբանական թիմը կքննարկի դատավճիռը բողոքարկելու հարցը։ Նրա խոսքով՝ փաստաբաններն ավելի հակված են բողոք ներկայացնելուն, մինչդեռ ինքն անձամբ հակված չէ մասնակցել, իր խոսքով՝ «բեմականացման շարունակությանը»։

Միևնույն ժամանակ փաստաբանը չբացառեց, որ բողոք կներկայացվի բացառապես այն նպատակով, որպեսզի հնարավոր լինի հետագայում դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ դրա համար անհրաժեշտ է սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն