Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 3000 մարդ է տարհանվել | factor.am

Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 3000 մարդ է տարհանվել | factor.am

factor.am Ֆրանսիայի հարավում գրեթե 3000 բնակիչ է տարհանվել անտառային զանգվածային հրդեհի պատճառով, հաղորդում է AFP-ն: Ներկայում մի քանի հրդեհներ են մոլեգնում ոչ միայն երկրի հարավում, այլև հարավ-արևմուտքում: Պատճառը շաբաթներ շարունակվող տաք և չոր եղանակն է: Վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի խոսքով՝ հրդեհները սկսվել են դրանց կանխատեսումից երկու-երեք շաբաթ շուտ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բնակիչների տարհանումը պայմանավորված է եղել Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազուր շրջանի Սենտ-Մարի-լա-Մեր համայնքի մոտակայքում բռնկված հրդեհով: Տարհանվածների գրեթե կեսն ապրում էր ճամբարներում. հրդեհը տասնյակ ավտոտնակներ է ոչնչացրել:

Ավելի հզոր հրդեհ է բռնկվել Օքսիտանի տարածաշրջանում գտնվող Պուզոլ-Միներվուա փոքրիկ կոմունայի  մոտ։ Այնտեղ այրվել է մոտ ինը քառակուսի կիլոմետր բուսականություն։

Մոտ 800 հրշեջ, 150 մեքենա և մի քանի հրշեջ ինքնաթիռներ աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ։ Մինչև 70 կմ/ժ արագությամբ ուժեղ քամիները բարդացնում են կրակի դեմ պայքարը։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն