Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Թեհրանի կրոնական համալիր՝ հրաժեշտի արարողության համար | factor.am

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Թեհրանի կրոնական համալիր՝ հրաժեշտի արարողության համար | factor.am

factor.am  ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարի 28-ին իրականացված հարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Թեհրանի Մեծ Մոսալա կրոնական համալիր՝ հրաժեշտի արարողության համար։ Այս մասին հաղորդում են իրանական  պետական ​​լրատվամիջոցները, փոխանցում է France 24-ը։

«Իսլամական հեղափոխության նահատակված առաջնորդի մարմինը Իմամ Խոմեյնիի Մեծ Մոսալլայում է»,- գրել է IRNA-ն տելեգրամում։

Իրանի իշխանությունները սպասում են միլիոնավոր մարդկանց և օտարերկրյա պաշտոնյաների, որոնք կմասնակցեն Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։

Պակիստանը, որը Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի վերաբերյալ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների հիմնական միջնորդն է, հայտարարել է, որ երկրի վարչապետ Շեհբազ Շարիֆը ներկա կլինի Թեհրանում շաբաթ կայանալիք արարողությանը: Չինաստանը, Աֆղանստանը և Իրանի հարևանները կովկասյան տարածաշրջանում նույնպես հայտարարել են ներկայացուցիչների ուղարկելու մասին։

Թեհրանի գլխավոր բանակցող, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հինգշաբթի կոչ էր արել մեծ թվով մարդկանց մասնակցել միջոցառմանը՝ որպես վրեժ գերագույն առաջնորդի մահվան համար, որը տեղի է ունեցել ԱՄՆ-Իսրայել հարվածների ժամանակ պատերազմի առաջին օրը:

«Ազգի վրեժխնդրության կոչը պետք է հնչի ամբողջ աշխարհի ականջներին»,- հայտարարել էր Ղալիբաֆը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն