factor.am Մոսկվայի դատարանը ռուսաստանցի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալներին դատապարտել է երկարատև ազատազրկման, գրում է The Insider-ը։
NS/WP (National Socialism/White Power) շարժման ենթադրյալ առաջնորդ Միխայիլ Բալաշովը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Քննչական կոմիտեն նրան համարում է շարժման առաջնորդներից մեկը։
Գերատեսչության տվյալներով՝ Բալաշովը 2022 թվականին Մոսկվայում ստեղծել է «Մաքուր արյուն» շարժման բջիջ։ 50,000 դոլար պարգևատրման դիմաց նա ու մեկ այլ մեղադրյալ՝ Եգոր Սավելևը, ենթադրաբար, համաձայնել են սպանել Սիմոնյանին։ Սավելևը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում