ՍԴ-ն մերժեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներն ու ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը | azatutyun.am

ՍԴ-ն մերժեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներն ու ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը | azatutyun.am

azatutyun.am Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումներն ու ուժի մեջ թողեց հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկում էին քաղաքական 7 ուժեր, այդ թվում՝ խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներն ու մի քանի տասնյակ ձայնով դուրս մնացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Որոշման հրապարակումից հետո Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն «Ազատությանն» ասաց՝ «Արդարադատությունը հաղթեց»:

ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց.- «Սահմանադրական դատարանն ուներ պատմական հնարավորություն անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Մենք ունեինք մի ունիկալ իրավիճակ, երբ մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշմամբ: Ակնհայտ է, որ դատական նիստի շրջանակում ներկայացված ապացույցների նյութերի ուսումնասիրությամբ միանշանակ էր, որ առնվազն ԲՀԿ-ն պետք է ստանար մանդատներ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն