azatutyun.am Ռուսաստանն այսօր խոստացել է պատասխանել ուկրաինական կողմի հարձակումներին՝ հայտարարելով, որ խոցել է ավելի քան 500 օդային թիրախ՝ հիմնականում անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև 10 «Flamingo» հրթիռ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցնելու փորձը անպատասխան չի մնա Ռուսաստանի զինված ուժերի կողմից, ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ավելի վաղ հայտարարեց, որ Ուկրաինայի զինված ուժերը գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող նավթային և ռազմական օբյեկտներին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում