Շաբաթվա ընթացքում Ազգային ժողով են այցելել Հայաստանի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ | shantnews.am

Շաբաթվա ընթացքում Ազգային ժողով են այցելել Հայաստանի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հյուրընկալել է Սյունիքի մարզի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողներին ու դասախոսներին, տեղեկացնում են ԱԺ-ից։

«Տավուշի մարզի Ազատամուտ, Աչաջուր եւ Այգեհովիտ գյուղերի աշակերտների հետ հանդիպել է պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Երեւանի պետական համալսարանի ուսանողներ:

Խորհրդարանական Տիգրան Պարսիլյանը զրուցել է Շիրակի մարզի Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում պատգամավորները ներկայացրել են խորհրդարանի գործունեությունն ու հիմնական գործառույթները, անդրադարձել երիտասարդությանը հուզող հարցերին:

Հյուրերը հնարավորություն են ունեցել ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել խորհրդարանի արտահերթ նստաշրջանի աշխատանքին:

Այցելուները եղել են նաեւ օրենսդիր մարմնի գրադարանում ու թանգարանում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն