ԿԳՄՍՆ-ն ցավակցություն է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ | armenpress.am

ԿԳՄՍՆ-ն ցավակցություն է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցություն է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը:

Խորին ցավակցություն ենք հայտնում Արտաշես Ալեքսանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և արվեստասեր հանրությանը՝ վաստակավոր արտիստի մահվան կապակցությամբ»,– նշված է նախարարության տարածած ցավակցության մեջ։

Արտաշես Ալեքսանյանը մահացել է հուլիսի 6-ի լուսադեմին ժամը 03։55-ին Երևանում, հիվանդանոցում։ Մահվան պատճառ է հանդիսացել սրտի կանգը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն