Կասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը | 1lurer.am

Կասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (ք․Երևան, Շիրակի 1/68, «88 սուպերմարկետ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

– արտադրական շինությունների պատերի մակերևույթներին եղել են սալիկաթափված հատվածներ, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը,

– առաստաղներին եղել են ծեփաթափված հատվածներ, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

– սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ արտադրական շինությունում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ։

ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն