Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը | 1lurer.am

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկիին՝ քննարկելու 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի կազմակերպման մանրամասները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հիշեցնենք, որ  Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում էր կայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին:

«Հանդիպմանը ներկա էին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Տիգրան Վիրաբյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ և պատասխանատվություն է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը և ներկայանալ ըստ պատշաճի: Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկին իր հերթին նշել է կոմիտեի պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցելու նախապատրաստական ընթացքին:

Հանդիպմանը քննարկվել են ենթակառուցվածքային պայմաններին, կողմերի միջև ակտիվ համագործակցությանը, իրազեկման աշխատանքներին և կազմակերպական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն