Եթե սպառնալիքները չդադարեն, ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասկածի տակ կհայտնվեն. Արաղչի | 1lurer.am

Եթե սպառնալիքները չդադարեն, ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասկածի տակ կհայտնվեն. Արաղչի | 1lurer.am

1lurer.am Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը համախմբված է և պատրաստ է պաշտպանելու սեփական արժեքները: Աբբաս Արաղչին նշել է՝ եթե Իսլամական Հանրապետությանն ուղղված սպառնալիքները չդադարեն, Միացյալ Նահանգների հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կարող են կասկածի տակ հայտնվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ամերիկյան կողմը զիջումներ է ստացել Թեհրանից: Թրամփը պնդել է, որ Իրանը պետք է հետևի այդ զիջումներին, ինչպես նաև չի կարող միջուկային զենք ունենալ։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները ստանալու է հարստացված ուրանը, որն ինքը անվանում է միջուկային փոշի: Նա վստահեցրել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն չի ցանկանում, չնայած դա արդեն տեղի է ունեցել, և նոր իշխանությունն ավելի ողջամիտ է:

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ նավթի գները կարգավորվում են, Հորմուզի նեղուցն էլ ապաշրջափակվել է: ԱՄՆ նախագահի խոսքով՝ ամեն դեպքում հաղթանակի են հասնելու կա՛մ բանակցությունների, կա՛մ այլ միջոցներով: Թրամփը հավելել է, որ Թեհրանի հետ գործերը շատ լավ են, ուղղակի դա պատշաճ լուսաբանման չի արժանանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն