Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա (վիդեո) | news.am

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

Խոր ցավով ու ընդվզումով դիտեցինք սոցիալական ցանցերը ողողած այս տեսերիզները (video-ները). Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում եւ «հիացումով» դիտում ու լսում են՝ մեր սրբերի աղոթքով, նահատակների արյունով ու ժողովրդի ստեղծագործ ոգով դարերի ընթացքում կանգնած մեր եկեղեցիները ու պատմամշակութային կոթողները որպես ալբանական կառույցներ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն։

Նա, մասնավորապես, նշել է. «Պատմության ի՜նչ ահավոր խեղաթյուրում մեր աչքերի առջև…։

Արդարեւ, ընդվզեցուցիչ երեւույթ, որ հետեւանք է մեր անմիաբանության ու անհեռատես քաղաքականության։ Ցավալի երեւույթ, որ մեզ պետք է մղի ինքնագիտակցության եւ համախմբվելու մեր հայրենիքի ու ազգին գերագույն ու ընդհանրական արժեքների, շահերի ու իդեալների շուրջ։

Հուսով ենք ու աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում…»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն