Գագիկ Ծառուկյանի առանձնատանը քնեցված և Կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներից մեկը չի արթնացել․ Կենդանաբանական այգի

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը քնեցված առյուծներից մեկը չի արթնացել․ Կենդանաբանական այգի

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։ Այս մասին հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց։

«Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- նշված է հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն