Դեպի ազգային վճարային սուվերենություն․ Arca-ն ամփոփում է տարին

Դեպի ազգային վճարային սուվերենություն․ Arca-ն ամփոփում է տարին

Վճարովի բովանդակություն

Ժամանակակից աշխարհում երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը չափվում է նաև սեփական ֆինանսական ենթակառուցվածքների հուսալիությամբ։

ArCa ազգային վճարային համակարգը մամուլի ասուլիսում ամփոփեց իր 25-ամյա գործունեությունը՝ ներկայացնելով կառավարման համակարգի ու տեխնոլոգիական վերազինման էական բարեփոխումները։

Ընկերության խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանն իր խոսքում հիշեցրեց, որ համակարգի հիմքերը դրվել են դեռևս 2000 թվականին՝ ՀՀ Կենտրոնական բանկի և 10 առևտրային բանկերի համատեղ ներդրումներով։ Նա ընդգծեց, որ սա պետություն-մասնավոր համագործակցության հաջողված օրինակ է, որն իր ստեղծման պահին պարզապես նախադեպը չի ունեցել աշխարհում։ 

Այսօր արդեն ընկերության բաժնետոմսերի 55%-ը պատկանում է Կենտրոնական բանկին, իսկ 45%-ը  բաշխված է 15 առևտրային բանկերի միջև։ Խորհրդի նախագահի փոխանցմամբ՝ հենց այս ամուր հիմքի վրա էլ 2024 թվականին ընկերությունում իրականացվել են արմատական կադրային ու տեխնիկական վերազինումներ, ինչը թույլ է տվել համակարգը դուրս բերել զարգացման բոլորովին նոր մակարդակի։ 

«ArCa-ի ռազմավարության անկյունաքարն առաջին հերթին անվտանգությունը և ծառայությունների անխափանությունն են։ Մեզ համար առանցքային է, որ ArCa-ն հանդիսանում է Հայաստանի վճարային համակարգի սուվերենության կարևորագույն օղակներից մեկը», – նշեց խորհրդի նախագահը։

Խորհրդի անկախ անդամ Արա Աբրահամյանը շեշտեց խորհրդի կազմի բազմազանությունն ու կառավարման ճկուն մեխանիզմները, որտեղ ներգրավված են 3 անկախ [խորհրդի անդամներտնօրեններ և 3 առևտրային բանկերի ներկայացուցիչ խորհրդի անդամներ: Արա Աբրահամյանն ընդգծեց, որ Կենտրոնական բանկը կրիտիկական որոշումներ կայացնելու իրավունքը փոխանցել է Խորհրդին, որտեղ ֆինանսիստներից բացի ներգրավված են տեղական և միջազգային փորձ ունեցող ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետներ:

«Սա դասական խորհուրդ չէ, որը լսում է, թե ինչ է ասում գործադիր մարմինը, վերջում կնիք է դնում ու ասում՝ անցանք առաջ: Սա թիմային կառուցվածք է», — հայտարարեց Աբրահամյանը՝ շնորհակալություն հայտնելով թիմին այն աշխատանքային մշակույթի համար, որն այսօր թույլ է տալիս արձանագրել այսպիսի մեծ առաջընթաց:

Լինել հուսալի և նորարար ազգային վճարային համակարգ․ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանի խոսքով՝ սա է ArCa-ի գլխավոր տեսլականը։ Ընդ որում, ընկերությունը որդեգրել է հստակ քաղաքականություն՝ «ազգային» ձևակերպումը վաստակել ոչ թե պարզապես օրենսդրական մեխանիզմներով, այլ հանրության բարձր վստահության շնորհիվ։

Վարդան Խաչատրյանն իր ելույթում ներկայացրեց տարբեր տվյալներ՝ ցույց տալով համակարգի հուսալիության ու աննախադեպ աճի տեմպերը: Մասնավորապես 2025թ-ին Համակարգի հասանելիության ցուցանիշը կազմել է 99,780%, իսկ 2026 թվականի 6 ամսվա ցուցանիշը կազմում է 99,991%:

Օրինակ, տեխնիկական վերազինման աշխատանքները 2025թ-ին կրկնակի ավելի շատ են եղել քան 2024 թվականին, ինչի արդյունքում  համակարգի անհասանելիությունը կրճատվել է գրեթե 4 անգամ: Իսկ ArCa Cashback  ծրագրով 2026 թ. հունվարից սկսած պետական 2% հետվճարի ծրագրով ArCa քարտապաններին արդեն հետ է վերադարձվել 1.6 միլիարդ դրամ։ Մայիսի վերջի դրությամբ փաստացի հետվճար է ստացել շուրջ 414,000 քաղաքացի:  Նա անդրադարձավ նաև անկանխիկ գործարքների կտրուկ աճին, ArCa Pay և QR համակարգերի զարգացմանը։

Վարդան Խաչատրյանը ներկայացրեց նաև Arca քարտերի և միջազգային քարտային համակարգերի հետ համատեղ co-badge նախագծերի վերաբերյալ մանրամասներ, մասնավորապես առաջիկայում արդեն իսկ շուկա մուտք կգործի Arca-UnionPay co-badge քարտերը, իսկ մյուս միջազգային քարտային համակարգերի հետ սույն նախագծի շրջանակներում գտնվում ենք ակտիվ բանակցությունների փուլում։

Ընկերության զարգացման տնօրեն Ռուբեն Սաղոյանը մանրամասներ ներկայացրեց, նշելով, որ ֆրանսիական Թալես և ամերիկյան Գուգլ ընկերությունների հետ ArCa քարտերի թոքենացման աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում:

Զարգացման տնօրենը ներկայացրեց նաև աշխարհագրական ընդլայնման հավակնոտ ծրագրերը՝ հայտնելով, որ արդեն այս տարի վրացական «Bank of Georgia»-ի հետ համագործակցությամբ կմեկնարկեն հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումները Հայաստան-Վրաստան ուղղությամբ: Միաժամանակ, ավարտական փուլում են գտնվում Հնդկաստանի ազգային վճարային համակարգի հետ ինտեգրման աշխատանքները, ինչը թույլ կտա ArCa Pay-ով ակնթարթային փոխանցումներ ապահովել երկու երկրների միջև։ Ռուբեն Սաղոյանի խոսքով՝ բանակցային ակտիվ փուլում են գտնվում նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Ուզբեկստանի և Ղրղզստանի ազգային օպերատորների հետ քննարկումները։

«Այսօր աշխարհում ազգային համակարգերի միջև ուղիղ ինտեգրումը դարձել է գլխավոր մեյնսթրիմը: Սա թույլ է տալիս երկրներին հասնել առավելագույն անկախության և ապահովել ազգային վճարային սուվերենություն», – եզրափակեց Ռուբեն Սաղոյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն