Թրամփը հայտարարել է Իրանի հետ հրադադարի ավարտի մասին | hetq.am

Թրամփը հայտարարել է Իրանի հետ հրադադարի ավարտի մասին | hetq.am

hetq.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմը փաստացի այլևս չի գործում։ Այն մասին նա հայտարարել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

«Ես կարծում եմ, որ դա (հրադադարի ռեժիմը՝ խմբ.) ավարտվել է։ Ես այլևս չեմ ուզում նրանց (Իրանի՝ խմբ.) հետ գործ ունենալ»,- հայտարարել է Թրամփը։

Վերջինս հավելել է, որ դեռ կզրուցի ամերիկացի բանագնացների հետ, բայց, իր կարծիքով, հետագա բանակցությունները «ժամանակի անիմաստ կորուստ են»։

Թրամփը նաև հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ի գիշերը «շատ հզոր հարվածներ» են հասցրել Իրանի ուղղությամբ։

«Նրանք հիվանդ են։ Նրանց հետ ինչ-որ բան այն չէ։ Մենք նրանց ասացինք. «Գնացեք ու զբաղվեք ձեր թաղման գործերով», իսկ դրա փոխարեն նրանք երեկ սկսեցին կրակել նավերի ուղղությամբ։ Այնպես որ անցած գիշեր մենք նրանց ուղղությամբ շատ ուժեղ հարված հասցրինք»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն