Իրանից հայտնում են՝ ԱՄՆ-ի հարվածներից զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ | azatutyun.am

Իրանից հայտնում են՝ ԱՄՆ-ի հարվածներից զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ | azatutyun.am

azatutyun.am Այսօր Իրանի հարավ-արևմուտքում ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ՀՊԿ) ռազմածովային ուժերի մեկ անդամ, հաղորդել է Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը։

«Հեղափոխության պահապանների կորպուսի անդամ Մոհամմադ Ռեզա Խազինին վիրավորվել է բեկորային հարվածից և թշնամու անօդաչու թռչող սարքերին դիմակայելիս նահատակվել է»: Սա տեղի է ունեցել Մահշահր նավահանգստային քաղաքում, որը գտնվում է Իրաքի սահմանից ոչ հեռու, հայտնել է IRNA-ն՝ հղում անելով Հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն