Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները՝ Թուրքիային F-35-երի հնարավոր մատակարարման վերաբերյալ | armenpress.am

Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները՝ Թուրքիային F-35-երի հնարավոր մատակարարման վերաբերյալ | armenpress.am

armenpress.am Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները՝ կապված Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր մատակարարման հետ։

Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:

Միցոտակիսը նշել է, որ դաշնակցային հարաբերությունները պետք է հիմնված լինեն հիմնարար սկզբունքների և բարիդրացիական հարաբերությունների վրա։

«Անհրաժեշտ է հաշվի առնել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների զգայունությունները։

Մենք կարծում ենք, որ խնդիրների ճնշող մեծամասնությունը կարող է լուծվել միայն բարիդրացիության սկզբունքի հիման վրա»,- հայտարարել է Հունաստանի վարչապետը։

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ Միցոտակիսը միայն շեշտել է՝ «Անկարա այցելելը միշտ հաճելի է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն