armenpress.am Թեհրանը դադարեցնում է Վաշինգտոնի հետ վերջնական կարգավորման բանակցությունները՝ ամերիկյան կողմից հնչող սպառնալիքների պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական բարձրաստիճան աղբյուրը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի ժողովրդին ուղղված ուղղակի սպառնալիքների և Վաշինգտոնի կողմից իր պարտավորությունների բազմիցս խախտումների պատճառով Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագիր կնքելու բանակցությունները», – նշել է գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական ագրեսիա կհանդիպի ավելի լայնածավալ և վճռական պատասխանի, քան նախկինում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում