news.am Իրանի հարավին ԱՄՆ-ի հասցրած գիշերային հարվածների հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ութ զինծառայող. այս մասին հայտնել են իրանական բանակի մամուլի ծառայությունից:
Ըստ հայտարարության՝ զոհվածների թվում են Իրանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի զինծառայողներ, որոնք գտնվել են Բանդար Աբասի և Բուշեհրի շրջաններում: Բանակից հայտնել են, որ նրանք զոհվել են երկրի պաշտպանությանն ուղղված առաջադրանքներ կատարելիս՝ արկերի հարվածի հետևանքով:
Իրանական բանակը ԱՄՆ-ի գործողություններն անվանել է ագրեսիա և հայտարարել է, որ կշարունակի դիմակայել հակառակորդին: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ զինծառայողների մահվան համար պատասխան հարված կհասցվի:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում