Թրամփը հայտարարել է Իրանին հասցված «շատ ուժեղ» հարվածների մասին | azatutyun.am

Թրամփը հայտարարել է Իրանին հասցված «շատ ուժեղ» հարվածների մասին | azatutyun.am

azatutyun.am Ամերիկյան զինուժը հայտարարել է, որ նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ Թեհրանի հետ հրադադարի համաձայնագրի «ավարտված» լինելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից ժամեր անց։

Թուրքիայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ԱՄՆ վերադառնալու ճանապարհին Թրամփը խոսել է լրագրողների հետ, տեղեկացրել Վաշինգտոնի նոր գործողությունների մասին։

«Հենց նոր մենք շատ ուժեղ հարվածեցինք նրանց, ու կասեի հարվածները եղել են 20-ը մեկի դիմաց։ Նրանց ամեն մի հարվածին ի պատասխան 20 հարված ենք հասցնելու, և դա արել ենք նախորդ գիշեր», – հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության համաձայն՝ վերջին հարվածների ժամանակ ամերիկյան ուժերը իրանական ափերին գտնվող շուրջ 90 ռազմական օբյեկտ են թիրախավորել՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռների և անօդաչուների պահման վայրեր և այլ ռազմական ենթակառուցվածքներ։

Իրանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ի գիշերային նոր հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել։

Ըստ իրանական կողմի՝ հարվածները հիմնականում հասցվել են Իրանի հարավային ափամերձ շրջաններին՝ Հորմուզի նեղուցից մինչև Օմանի ծոց։

Թիրախների թվում է եղել Բանդար Աբբասը, որտեղ գտնվում է Իրանի խոշորագույն նավահանգիստը, ինչպես նաև ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կարևոր օբյեկտներ։

Ամերիկացիների հետ բանակցություններում Իրանի գլխավոր բանակցող, երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ում գրել է, որ Հորմուզի նեղուցը բաց կլինի «միայն իրանական կարգավորումների ներքո, ոչ թե ամերիկյան սպառնալիքների»՝ հավելելով, որ «Ամերիկան դեռ չի ընկալել, որ բուլինգը և խոստումների դրժումը գին ունի»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն