Ամփոփվել են Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում հայ պատվիրակների արդյունքները | 1lurer.am

Ամփոփվել են Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում հայ պատվիրակների արդյունքները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների արդյունքները 2026 թվականի Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում:

Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում։

Սոֆիա Բաղրամյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել մինչև 10 տարեկան աղջիկների փոխչեմպիոն:

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը վաստակել է 7 միավոր և կիսել 1-4-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Վաչեն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակել է 7 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Մանվել Վարդանյանը վաստակել է 7 միավոր և կիսել 2-7-րդ հորիզոնականները մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները՝ ստորև․

Սոֆիա Բաղրամյան՝ 7.5 միավոր (Ա10)

Վաչե Հովակիմյան՝ 7 միավոր (Մ18)

Մանվել Առաքելյան՝ 7 միավոր (Մ16)

Մանվել Վարդանյան՝ 7 միավոր (Մ10)

Ալեքսանդր Հակոբյան՝ 6.5 միավոր (Մ12)

Հակոբ Պետրոսյան՝ 6 միավոր (Մ10)

Համլետ Սահակյան՝ 5.5 միավոր (Մ16)

Դավիթ Սարգսյան՝ 5.5 միավոր (Մ10)

Վազգեն Կարախանյան՝ 5 միավոր (Մ16)

Սմբատ Հարությունյան՝ 5 միավոր (Մ12)

Ռոզի Անանյան՝ 5 միավոր (Ա14)

Անրի Հայրապետյան՝ 4.5 միավոր (Մ14)

Լիլիթ Հակոբյան՝ 4.5 միավոր (Ա12)

Ալեքսանդր Գիչունց՝ 4 միավոր (Մ8)

Ծովինար Եղոյան՝ 3 միավոր (Ա18)

Հուլիսի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 12:00-ին, կմեկնարկի կայծակնային շախմատի առաջնությունը, որը կանցկացվի 18 խաղափուլով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն