Վանդալիզմի դեպք Ստամբուլի հայկական գերեզմանատանը. վեց դամբարան են վնասել

Վանդալիզմի դեպք Ստամբուլի հայկական գերեզմանատանը. վեց դամբարան են վնասել

Ստամբուլի Սկյուտար շրջանի Բաղլարբաշը թաղամասի Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհուրդը տեղեկացրել է, որ հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը մի անձ մուտք գործելով գերեզմանատուն՝ վնասել է վեց դամբարան և աղբյուր։ Այս մասին  հայտնում են Պոլսո Հայոց պատրիարքությունից:

«Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է անվտանգության պատկան իշխանությանը, որոնք ձեռնարկել են օրինական, բծախնդիր գործողություններ արարքի հեղինակի ինքնությունը ճշտելու և պատասխանատվության ենթարկելու համար»,- նշված է հաղորդագրությունում։

Պատրիարքությունը դատապարտում է հայ համայնքի սրբազան արժեքների դեմ հարձակումը և շնորհակալություն է հայտնում անվտանգության պաշտոնատարներին՝ դեպքը բացահայտելու նպատակով իրենց գործունեություն իրականացնելու համար՝ նշելով, որ շարունակում է հետևել դեպքի վերաբերյալ բոլոր զարգացումներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն