Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում է | armenpress.am

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանի հավաքականը խմբային փուլի վերջին խաղում 110:78 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մոնակոյի հավաքականի նկատմամբ, գրավել առաջին տեղը և նվաճել մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիրը։

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել Էթան Կազանչյանը, որը գրանցել է 33 միավոր, 3 ռեբաունդ և 8 արդյունավետ փոխանցում։

Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում հուլիսի 11-ին կմրցի Մոլդովայի հավաքականի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն