tert.am Թուրքիայի կողմից ժամանակին Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին։ Նման պնդմամբ հանդես է եկել թուրքական իշխանամետ Hürriyet թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իմ տրամադրության տակ եղած տվյալներով՝ S-400-ները վաճառվել են երրորդ երկրի։ Գործարքի մասին կհայտարարվի այսօր։ S-400-ները ուղարկվում են Պարսից ծոցի երկրներից մեկը։ Երեկ որոշ խնդիրների վերացման ուղղությամբ աշխատանքներ էին տարվում, հաղորդվում է, որ կեսգիշերին դրանք վերացվել են։ Ոմանք նշում են Արաբական Միացյալ Էմիրությունները, ոմանք՝ Կատարը, լավագույնն այն է, որ սպասել պաշտոնական հայտարարությանը»,- գրել է հրատարակության մեկնաբան Աբդյուլքադիր Սելվին։
Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել հրապարակումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում