factor.am Կրասնոդարի Սևերսկի շրջանի Իլսկի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել տարածաշրջանը գրոհած ուկրաինական անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հետևանքով։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը, գրում է Meduza-ն։
ԱԹՍ-ի բեկորներ են ընկել նաև Սևերսկայայում՝ մասնավոր տան բակում և ձեռնարկություններից մեկի տարածքում։ Տեղական իշխանությունների նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Ականատեսները նկարահանել են հրդեհը, որը, ենթադրաբար, բռնկվել է Իլսկի նավթավերամշակման գործարանում։
«Տրանսնեֆտ» խողովակաշարային համակարգին միացված Իլսկի նավթավերամշակման գործարանը Հարավային դաշնային շրջանի առաջատար ձեռնարկություններից է: Այն նախկինում նույնպես ուկրաինական օդային հարվածների թիրախ է դարձել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում