«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպեցին բողոքի ակցիա իրականացնող արցախցիներին | arm.sputniknews.ru

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպեցին բողոքի ակցիա իրականացնող արցախցիներին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիներին լսելու համար նրանց մոտեցան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և նույն խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։

Հայտնել էինք, որ արցախցիները պահանջում են ԱԺ խմբակցություների ղեկավարների հետ հանդիպում, ԱԺ-ում օրենքով նախատեսված խորհրդարանական լսումների նշանակում, ինչպես նաև բռնի տեղահանված արցախահայության կարգավիճակի, սոցալական հարցերի և բնակապահովման ծրագրի հետ կապված հստակ լուծումներ։

«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը ընդդիմության ներկայացուցիչներին հայտնեց իրենց մտահոգությունները Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունների ֆոնին, երբ նա ասել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը «հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։ Մինչդեռ Երևանը ոչ միայն համապատասխան արձագանք չի տալիս, այլ մինչ օրս արցախցիները Հայաստանում չունեն հստակ կարգավիճակ։

«Պաշտոնական Հայաստանի արձագանքը Հաջիևին մեզ համար ընդունելի չէ։ Մենք` մեզ հասանելի միջոցներով արձագանքել ենք, ավելին՝ մենք նամակ ենք գրել Մագդանելա Գրոնոյին (Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ-խմբ.) հանդիպելու խնդրանքով։ Մենք գտնում ենք, որ Հայաստանի իշխանությունները պետք է շատ կոշտ արձագանքեին Հաջիևին։ Եթե Փաշինյանն ասում է ` Մատենադարանն արձագանքել է, ապա գուցե Մատենադարանի տնօրենին տանենք դնենք ԱԳ նախարար, իսկ ներկայիս ԱԳ նախարարը թող գնա առևտրով զբաղվի»,–ասաց Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ եթե այսօր Ադրբեջանում խոսում են Արցախի եկեղեցիների ու վանքերի մասին, դրանք անվանելով աղվանական, ապա վաղը Երևանի եկեղեցիներին են անդրադառնալու։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն