Վերացվել է «ԻԳԻԹ» ապրանքանիշի մածունի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ | shantnews.am

Վերացվել է «ԻԳԻԹ» ապրանքանիշի մածունի արտադրական գործունեության կասեցումը

Լաբորատոր փորձաքննությամբ արձանագրվել է, որ «ԻԳԻԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ. Ազատան) արտադրվող «Մածուն 2.5 %» արտադրատեսակում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են, այն համապատասխանեցվել է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն