Վուչիչը հայտարարել է, որ կհեռանա Սերբիայի նախագահի պաշտոնից խորհրդարանական ընտրությունների հայտարարումից հետո | news.am

Վուչիչը հայտարարել է, որ կհեռանա Սերբիայի նախագահի պաշտոնից խորհրդարանական ընտրությունների հայտարարումից հետո | news.am

news.am Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը հայտարարել է, որ կլքի պետության ղեկավարի պաշտոնը խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարությունից մի քանի օր անց: Դրա մասին նա հայտնել է TV Pink հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է Danas-ը:

Ըստ Վուչիչի՝ ինքն իր որոշման մասին նախապես է հայտարարել, որպեսզի ընդդիմախոսները չկարողանան իրեն մեղադրել ընտրություններից խուսափելու փորձի մեջ։ Նախագահը նշել է, որ պատրաստ է խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացնել միաժամանակ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։

«Ես այստեղ՝ որպես Հանրապետության նախագահ, պետք է հայտարարեմ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, իսկ հետո՝ մի քանի օր անց, հրաժարական տամ»,- հայտարարել է Վուչիչը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն