ՄԱԿ. Ռուսական հարվածներից հունիսին Ուկրաինայի 265 խաղաղ բնակիչ է զոհվել | azatutyun.am

ՄԱԿ. Ռուսական հարվածներից հունիսին Ուկրաինայի 265 խաղաղ բնակիչ է զոհվել | azatutyun.am

azatutyun.am Այս տարվա հունիսին ռուսական զինված ուժերի հարվածների հետևանքով Ուկրաինայում առնվազն 265 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 1 816-ը վիրավորվել է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստում այս տվյալներն է հրապարակել կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն:

ԴիԿարլոն նշել է, որ սա մեկ ամսվա ընթացքում զոհերի հաստատված ամենամեծ թիվն է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր: Ներխուժման առաջին ամիսներին խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվն ակներևաբար ավելի մեծ է եղել, սակայն ոչ բոլոր դեպքերն էին փաստագրվել:

Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր զոհվել են առնվազն 16 հազար 402 խաղաղ բնակիչներ, նրանցից 802-ը՝ երեխաներ: Զոհերի իրական թիվը, ընդգծել են ՆՄԱԿ-ում, ակնհայտորեն ավելի մեծ է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն