Ուկրաինայի զինուժը 4 ռուսական նավի վրա է հարձակվել Տագանրոգի ծովածոցում | azatutyun.am

Ուկրաինայի զինուժը 4 ռուսական նավի վրա է հարձակվել Տագանրոգի ծովածոցում | azatutyun.am

azatutyun.am Այս գիշեր ուկրաինական զինված ուժերը հարվածներ են հասցրել չորս ռուսաստանյան նավերի Ազովի ծովում՝ Տագանրոգի ծովածոցում, զոհվել է մի նավաստի: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը:

Նահանգապետի փոխանցմամբ՝ այդ նավերից մեկը մեթանոլ տեղափոխող լցանավ է: Արտահոսքի վտանգ չկա, նավերը աննշան վնասվածքներ են ստացել, գրել է Սլյուսարը: Նրա վկայությամբ՝ հարձակումների են ենթարկվել նաև Տագանրոգը, Ազովսկի և Նեկլինովսկի շրջանները:

Supernova+ ալիքը հաղորդում է նաև ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող Բերդյանսկի նավահանգստին հասցված հարվածի մասին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն