Ռուսները բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին, 11 մարդ վիրավորվել է | azatutyun.am

Ռուսները բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին, 11 մարդ վիրավորվել է | azatutyun.am

azatutyun.am Այս գիշեր Ռուսաստանի զինված ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին: Իշխանությունները հաղորդում են Ուկրաինայի մայրաքաղաքի չորս շրջաններին հասցված հարվածների մասին: Վերջին տվյալներով՝ տուժել է 11 մարդ, այդ թվում՝ 11-ամյա տղա:

Հարվածներին հաջորդել են հրդեհներ, ըստ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի՝ ոչ բնակելի շինություններում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հարձակումների թիրախները անօդաչու թռչող սարքերի արտադրությունում ներգրավված ռազմական արդյունաբերության ձեռնարկություններն էին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով նոր հարձակումները մայրաքաղաքի վրա, հայտարարել է. – «Գործընկերներից սպասում ենք մեր մարդկանց պաշտպանության համար աջակցության փաթեթների խոստումների իրականացում, որոնց շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Պետք է հնարավորինս արագ շարժվել Patriot-ների արտոնագրերի և բալիստիկ հրթիռների դեմ համատեղ եվրոպական նախագծի վերաբերյալ համաձայնությունների ուղղությամբ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն