Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին | 1lurer.am

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Հուլիսի 8-11-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ամառային դպրոցի շրջանակում հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի (George School) աշակերտներին։ Ծրագիրն իրականացվել է «Genocide Education Project»-ի հետ համագործակցությամբ և նպատակ ուներ մասնակիցներին ծանոթացնել Հայոց ցեղասպանության պատմության տարբեր ասպեկտներին։ Հարկ է նշել, որ սա առաջին դեպքն է, երբ Հայոց ցեղասպանության թեմայով կրթական ծրագրի շրջանակում ՀՑԹԻ են այցելում ԱՄՆ-ից ժամանած դպրոցականներ։

Թանգարան-ինստիտուտից տեղակացնում են, որ ամառային դպրոցի նախաձեռնողը Ջորջ ավագ դպրոցի ուսուցչուհի Մերեդիթ Բալդին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և «Genocide Education Project»-ի կողմից համատեղ իրականացվող՝ Հայոց ցեղասպանության թեմայով ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ամենամյա կրթական ծրագրի 2024 թվականին մասնակիցներից է։ Այս տարի նա Հայաստան էր ժամանել արդեն իր աշակերտների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն