Ռուսական ավիահարված Ուկրաինայի Սումի քաղաքի վրա. առնվազն 4 զոհ կա | azatutyun.am

Ռուսական ավիահարված Ուկրաինայի Սումի քաղաքի վրա. առնվազն 4 զոհ կա | azatutyun.am

azatutyun.am Այսօր ռուս զինվորականները ավիառումբեր են նետել Ուկրաինայի Սումի քաղաքի Զարեչնի շրջանի վրա։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել՝ 17-ը։

Զոհվածների թվում է նաև երեխա։ Ոստիկանության տվյալներով՝ 13-ամյա աղջիկ է, որը հարվածի պահին գտնվել է հասարակական տրանսպորտի կանգառում։

Սումիի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեհ Գրիգորովը հայտնել է.

«Երկու կառավարվող ավիառումբ հարվածել են մարդաշատ վայրի, որտեղ գտնվել են խաղաղ բնակիչներ, երթևեկել են ավտոմեքենաներ և հասարակական տրանսպորտ։ Հարվածներից մեկի էպիկենտրոնում հայտնվել են ճանապարհն ու հասարակական տրանսպորտի կանգառը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն