azatutyun.am Այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով գրոհել են Ռուսաստանի Սամարայի մարզի Սիզրան քաղաքի նավթավերամշակման գործարանը: Նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հաղորդել է արդյունաբերական ձեռնարկության վրա հարձակման և վնասված բնակելի շենքերի մասին. մեկ մարդ զոհվել է, ևս երեքը, այդ թվում՝ մի երեխա, վիրավորվել:
Սիզրանի գործարանը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկություններից է, մտնում է «Ռոսնեֆտ»-ի կառույցի մեջ:
Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերը հաստատել են հարձակումը: «Սիզրանի նավթավերամշակման գործարանը «Ռոսնեֆտ»-ի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է և Հարավային Պովոլժիեի առանցքային ձեռնարկություն: Դրա տարեկան հզորությունը կազմում է շուրջ 8.5 միլիոն տոննա նավթ, ինչը հավասար է ՌԴ-ում նավթավերամշակման ընդհանուր ծավալի մոտավորապես 3 տոկոսին», – ասված է ուկրաինացի զինվորականների հաղորդագրությունում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում