news.am Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդին երկուշաբթի կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման շուրջ բանակցություններ վարելու համար։ Այցի ընթացքում ակնկալվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում նավթագազային ոլորտում, ինչպես նաև առևտրի, ներդրումների և անվտանգության հարցերի քննարկում, հաղորդում է Reuters-ը։
Իրաքի կառավարության ներկայացուցիչ Հայդեր ալ-Աբուդին նշել է, որ կողմերը նախատեսում են ստորագրել փոխըմբռնման մի քանի հուշագրեր, որոնք միտված են ամերիկյան ընկերություններին երկրի նավթագազային հատվածի զարգացմանը ներգրավելուն և արդյունահանման հզորությունների մեծացմանը։
Բացի այդ, ապագա համաձայնագրերը նախատեսում են նավթի արտահանման այլընտրանքային երթուղիների ստեղծում, որպեսզի նվազեցվի Իրաքի կախվածությունը Հորմուզի նեղուցով մատակարարումներից։ Ռազմավարական կարևորություն ունեցող այս ծովային ուղին լրջորեն սահմանափակվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական էսկալացիայի ֆոնին, ինչը հանգեցրել է Իրաքի և տարածաշրջանի այլ երկրների նավթային եկամուտների կրճատմանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում