Գիշերը ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածները շարունակվել են | azatutyun.am

Գիշերը ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածները շարունակվել են | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ-ի և Իրանի զինված ուժերը հրթիռային և դրոնային ուժգին հարվածներ են փոխանակել գիշերվա ընթացքում, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ զինված ուժերը շարունակել են հարվածել Իրանում գտնվող թիրախների, տեղեկացրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը՝ հավելելով, որ հարվածների նպատակն է կանխելու «Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումը»:

Հաղորդվում է, որ ամերիկյան ուժերը մի քանի տասնյակ թիրախների են հարվածել։

«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին, ափամերձ ռադարային կայաններին, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կարողություններին, ինչպես նաև փոքր նավերին՝ կիրառելով ԱՄՆ կործանիչներ, ռազմածովային նավեր, միակողմանի գրոհային անօդաչու թռչող սարքեր և առաջին անգամ՝ միակողմանի գրոհային ծովային անօդաչու սարքեր», – ասված է ԱՄՆ զինված ուժերի հայտարարությունում:

Իրանական պետական IRNA լրատվականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հարվածները խոցել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մահշահր քաղաքի գյուղատնտեսական ջրային պոմպակայանը։ Մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական թիրախներին և բազաներին, այսօր հաղորդել են պետական լրատվամիջոցները։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռային և դրոնային հարվածներ են հասցրել հորդանանյան ռազմաբազաներից մեկի վառելիքի պահեստին և սպառազինության դեպոյին։ Հրդեհ է բռնկվել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն