1lurer.am Ֆրանսիայում տարվա շոգ երրորդ ալիքի ֆոնին խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Փարիզից մոտ 60 կմ հարավ-արևելք գտնվող Ֆոնտենբլո անտառում: Իշխանությունների տվյալներով՝ կիրակի երեկոյան կրակն այրել է մոտ 300 հեկտար ու շարունակել է տարածվել։
Հրդեհի դեմ պայքարելու համար գործի են դրվել հարյուրավոր հրշեջներ, երկու ջրատար ինքնաթիռ, ուղղաթիռներ և մեկ դիտորդական ինքնաթիռ: Հրդեհը խաթարել է A6 մայրուղու երթևեկությունը, առաջացրել է Փարիզի Լիոնի կայարանից մեկնող գնացքների ուշացում՝ արձակուրդի սեզոնի ամենալարված հանգստյան օրերին: