ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 4-12-ը Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում տեղի ունեցած ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում:
Օլիմպիադան անցկացվել է փորձնական և տեսական փուլերով․ մասնակցել են 91 երկրի 400-ից ավելի ներկայացուցիչներ։
Հայաստանյան թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գոռ Հովսեփյանը, 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Բաղմանյանը, ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Գառնիկ Գավալջյանն ու Էմիլ Հարությունյանը, «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սամվել Հարությունյանը։
Արծաթե մեդալների են արժանացել Գոռ Հովսեփյանը և Գառնիկ Գավալջյանը, բրոնզե մեդալների՝ Էդգար Բաղմանյանը, Էմիլ Հարությունյանը և Սամվել Հարությունյանը։
Թիմը ղեկավարել են Բիլոր Կուրղինյանը (ֆիզիկայի օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի ուսուցիչ) և Հովսեփ Կարապետյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի և ՀԱՊՀ ավագ դպրոց դպրոցի ֆիզիկա առարկայի խմբավար), իսկ որպես դիտորդ՝ Արտյոմ Գասպարյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի և ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկա առարկայի խմբավար)։
ԿԳՄՍՆ-ից հիշեցնում են, որ ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, Հայաստանի թիմն արժանացել էր 2 բրոնզե մեդալի և 2 գովասանագրի։