Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում | armenpress.am

Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում

Երևանում ավարտված բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում ներկայացվել է մրցաշարի խորհրդանշական հնգյակը (All-Star Five)։

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Հայաստանի հավաքականից խորհրդանշական հնգյակում ընդգրկվեցին Էնթոնի Սարգսյանը և Էթան Կազանչյանը՝ արժանանալով մրցաշարի լավագույն խաղացողների թվում լինելու պատվին։

Էնթոնի Սարգսյանը, որը ճանաչվեց նաև մրցաշարի ամենաարժեքավոր խաղացողը (MVP), մրցաշարի ընթացքում միջինը գրանցեց 21.0 միավոր, 14.8 ռեբաունդ, 2.5 արդյունավետ փոխանցում և 36.0 արդյունավետության գործակից (EFF)։

Էթան Կազանչյանը ևս անցկացրեց հաջող մրցաշար՝ միջինը վաստակելով 21.8 միավոր, 2.5 ռեբաունդ, 5.6 արդյունավետ փոխանցում և 21.3 արդյունավետության գործակից (EFF)։

Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի 2026 թվականի խորհրդանշական հնգյակը՝

Էնթոնի Սարգսյան (Հայաստան)

Էթան Կազանչյան (Հայաստան)

Օրիկ Իստրեֆի (Կոսովո)

Զաք Սեյդ Հոլիեր (Մալթա)

Բո Սեմյուել Կիսվարդա (Մալթա)

Հիշեցնենք՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը տեղի ունեցավ հուլիսի 4-ից 12-ը: Մասնակցում էր 9 հավաքական: Հայաստանի Մ16 հավաքականը եզրափակչում 97:68 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մալթայի ընտրանու նկատմամբ և նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն