Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Ռուստամ Հովհաննիսյանին պատկանող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում (Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Մարքսի փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ վերացվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումները: Հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: